Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

ԿԲ-ն իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 1 դոլարը 570.58 դրամով

ԿԲ-ն իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք՝ 1 դոլարը 570.58 դրամով
18.12.2014 | 13:05

Հայաստանի Կենտրոնական բանկը երեկ իրականացրել է 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառք` 570 դրամ 58 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ սահմանային փոխարժեքը կազմել է 567 դրամ 65 լումա 1 ԱՄՆ դոլարի դիմաց:
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ